Դանակահարություն Գավառում. 34-ամյա տղամարդը գլխի կտրած վերքերով հոսպիտալացվել է

11:41 • 10.03.16

 


Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում մարտի 8-ին, ժամը 22.20-ին հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սահակ Ա.-ն մարմնական վնասվածքներ ստացել է 1979 թ. ծնված Վիլյամ Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, Վիլյամ Ե.-ի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:


Վիլյամ Ե.-ն ներկայացրել է դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

 

Դանակահարություն Գավառում. 34-ամյա տղամարդը գլխի կտրած վերքերով հոսպիտալացվել է