Գարի Կասպարովը Վիլնյուսում կռվել է ռուս լրագրողների հետ (տեսանյութ)

14:19 • 10.03.16

Համացանցում է հայտնվել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՌԴ ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի, ռուս լրագրող և գրող Բոժենա Ռինսկայի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի միջև ծեծկռտուքի տեսանյութը, գրում է lenta.ru-ն։

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Վիլյնուսում «Ազատ Ռուսաստանի ֆորում»-ին ժամանած լրագրողները հետապնդում Կասպարովին հյուրանոցի սպասասրահում, որտեղ նա ապաստանել է միջոցառման ժամանակ: Ընթացքում նրանք փորձում են պարզել, թե ինչու է ընդդիմադիր գործիչը հրաժարվում շփվել նրանց հետ: Ի պատասխան Կասպարովը կոպտում է նկարահանող խմբի ներկայացուցիչներից մեկին և խնդրում է հյուրանոցի անվտանգությանը ոստիկանություն կանչել:

 

Մի պահ կադրում հանկարծ հայտնվում է Ռինսկան, ով փորձում է կանգնեցնել լրագրողներին: Նա բռնում է նկարահանող խմբից մեկին և «բռնի՛ր, բռնի՛ր» խոսքերով դիմում է Կասպարովի օգնականին:

 

Գարի Կասպարովը Վիլնյուսում կռվել է ռուս լրագրողների հետ (տեսանյութ)