Սերգեյ Նարիշկինը մարտի 11-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում

16:34 • 10.03.16

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ին Հայաստան կայցելի։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Պետդումայի կայքում, գրում է ТАСС-ը։

 

«Մարտի 11-12-ին Պետդումայի խոսնակ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ինչպես նշվում է ՀԱՊԿ ԽՎ կայքում՝ նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները։

 

«Նիստի մասնակիցները կդիտարկեն միջազգային և հավաքական անվտանգության արդի հարցեր, կքննարկեն կազմակերպության գործունեության ուղղությունները»,- ասված է կայքում հրապարակված օրակարգում։

 

 

Սերգեյ Նարիշկինը մարտի 11-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ կանցկացնի Երևանում