Բրազիլիայում Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի 85.000 մարդ

09:14 • 10.03.16

Բրազիլիայի պաշտպանության նախարար Ալդու Ռիբելուն հայտնել է, որ 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունը Ռիո դե Ժանեյրոյում կապահովի 85.000 մարդ, այդ թվում` 38.000 զինծառայող, փոխանցում է Газета-ն:


20.000 զինվորականներ կծառայեն հենց Ռիո դե Ժանեյրոյում, իսկ ևս 18.000 մարդ նախատեսվում է բաշխել 5 քաղաքներում, որոնք կընդունեն օլիմպիական ֆուտբոլային խաղերը: Այդ հինգ քաղաքներն են Բրազիլիան, Բելու Օրիզոնտու, Մանաուսեն, Սան Պաուլոն և Սալվադորեն:


Բրազիլիայիում 2016թ. Օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ից 21-ը:

Բրազիլիայում Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի 85.000 մարդ