Էջմիածնում ամուսինը 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին. shamshyan.com

10:12 • 10.03.16


 

Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչն այսօր ժամը 08:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը:


Այս մասին գրում է shamshyan.com կայքը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել ամուսինը:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ կինը երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում, «շիզոֆրենիա» ախտորոշմամբ և մի քանի անգամ նույնպես փորձել է ինքնասպան լինել և ամեն անգամ ամուսինը կարողացել է կանխել:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Էջմիածնում ամուսինը 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին. shamshyan.com