Թուրքիան չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին. Էրդողան

11:12 • 10.03.16

Թուրքիան չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում խախտել է միջազգային իրավունքը։

 

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Ղրիմի հարցով բանակցային գործընթացի միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ «Ժնև +» ձևաչափում (Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ և ԵՄ) Թուրքիային որպես կողմ ներգրավելու օգտին։

 

Հիշեցնենք, որ Ղրիմի թերակղզում 2014 թվականի մարտին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։

 

Թուրքիան չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին. Էրդողան