Թուրքիայի ոստիկանությունը որոնում է ՌԴ քաղաքացու, ով ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է

16:17 • 10.03.16

Թուրքիայի ոստիկանությունը որոնում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կրիստինա Տիխոնովային, ով ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է, հաղորդում է Habertürk պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրին:

 

Պորտալի աղբյուրի տեղեկություններով՝ Դաղստանի 18-ամյա բնակիչ Տիխոնովան կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ներգրավվածության համար։

 

Աղջիկը Մոսկվայից Ստամբուլ է ժամանել փետրվարի 18-ին, ինչից հետո հայտնել է Դաղստանում իր ընկերներին, որ պատրաստվում է իրեն պայթեցնել Թուրքիայում՝ «դրախտ ընկնելու համար»։

 

Վտանգի մասին տեղեկությունը թուրքական հետախուզությունը փոխանցել է երկրի ուժային կառույցների բոլոր ստորաբաժանումներին։

 

Թուրքիայի ոստիկանությունը որոնում է ՌԴ քաղաքացու, ով ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է