Լրագրողները ցույց են տվել թուրք զինվորականների կողմից ավերված քրդաբնակ քաղաքը (տեսանյութ)

17:22 • 11.03.16

Russia Today լրատվամիջոցի լրագրողներն այցելել են Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաք՝ թուրքական զինված ուժերի գործողությունից հետո, որը տևել է մի քանի ամիս, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Կադրերում երևում են հրետակոծության հետևանքով ավերված քաղաքի թաղամասերը:

 

Լրագրողները ցույց են տվել շենքը, որտեղ, տեղեկությունների համաձայն, այրվել է 100-ից 150 մարդ: Նրանք նաև խոսել են տեղի բնակիչների հետ, ովքեր պատմել են զանգվածային հաշվեհարդարների մասին:

 

«Սա բնակելի շենք է: Այստեղ կանայք և երեխաներ են եղել: Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) սպանել է նրանց բոլորին ծանր հրետանիով, նա ոչնչացրել է այդ տունը: Նրանք ասում են, որ ահաբեկիչների դեմ են պայքարում, բայց որտե՞ղ կան այստեղ ահաբեկիչներ։ Բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են եղել»,- պատմել է Ջիզրեի բնակչուհին:

 

Նկարահանող խումբը գնացել է նաև մեկ այլ շենքի նկուղ, որտեղ հաղորդվում է, որ քրդերի զանգվածային սպանություններ են տեղի ունեցել։

 

Տեղի բնակիչը պատմել է, որ այդ նկուղում այրվել է մոտ 50 մարդ։

 

Հունվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան վճռականորեն պայքարելու է քրդերի և թուրքական տարածքում ինքնավարության նրանց ցանկության դեմ:

 

Լրագրողները ցույց են տվել թուրք զինվորականների կողմից ավերված քրդաբնակ քաղաքը (տեսանյութ)