Այսօր Ֆուկուսիմայի միջուկային աղետի 5-րդ տարելիցն է (լուսանկարներ)
Հինգ տարի առաջ` մարտի 11-ին, Ճապոնիայում տեղի ունեցավ Չեռնոբիլից ի վեր ամենասարսափելի միջուկային աղետը, որը դարձավ 20.000-ից ավելի մարդու մահվան պատճառ և որի հետևանքներից ճապոնացիներն ուշքի չեն գալիս առ այսօր:
Հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած 40 մետրանոց ալիքներ բարձրացրած ավերիչ ցունամիի պատճառով վթարված «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանն ու դրան կից տասնյակ բնակավայրեր շարունակում են «մեռյալ գոտի» համարվել:
Թեև Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ որոշ բնակավայրերում ճառագայթման մակարդակն արդեն թույլատրելիի սահմաններում է, ու բնակիչները կարող են վերադառնել իրենց տները, այնուհանդերձ` քչերն են հետ գալիս:
Ստորև The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ծանոթացնում է աղետի հետևանքով լքված ու «ուրվական քաղաքների» վերածված բնակավայրերը.

















