Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին լքում է պաշտոնը

09:39 • 11.03.16

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին լքում է պաշտոնը, գրում է Корреспондент-ը:

 

Խորհրդարանի նոր կազմը ձայների ճնշող մեծամասնությամբ հրաժարվել է երկարաձգել նրա լիազորությունների ժամկետը կառավարության ղեկավարի պաշտոնում: 

 

Վարչապետը հայտարարել է, որ կոալիցիոն կառավարությունը, որը ձևավորվել է իր «Ֆինե Գել» պահպանողական կուսակցության և Լեյբորիստական կուսակցության կողմից, կշարունակի աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին լքում է պաշտոնը