Աշխարհի ամենամեծ կրուիզային զբոսանավը սկսել է իր առաջին ճամփորդությունը (լուսանկարներ)

10:53 • 11.03.16

Աշխարհի ամենամեծ կրուիզային զբոսանավը` Harmony of the Seas-ը, հինգշաբթի սկսել է իր անդրանիկ ճամփորդությունը` դուրս գալով ֆրանսիական Սեն Նազեր քաղաքի նավահանգստից:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, 1.1 մլրդ դոլար արժողությամբ հսկայի կառուցումը սկսվել էր 2013թ.: Այն պատկանում է ամերիկյան Royal Caribbean International ընկերությանը:

 

120.000 տոննա քաշով զբոսանավի մեկնման արարողությանը հետևել են հազարավոր մարդիկ, մինչդեռ Harmony of the Seas-ի վրա կա 500 մարդ:


Ենթադրվում է, որ զբոսանավի առաջին ճամփորդությունն ավարտվելու է այս կիրակի:
 

Աշխարհի ամենամեծ կրուիզային զբոսանավը սկսել է իր առաջին ճամփորդությունը (լուսանկարներ)