Հոլոքոստը վերապրած 112-ամյա տղամարդը մոլորակի ամենատարեց բնակիչ է ճանաչվել (լուսանկարներ)
Հարյուր տասներկուամյա Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստը, ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչ։
Ինչպես նշում է lenta.ru-ն, հրեան ռեկորդակիր է ճանաչվել, երբ Լեհաստանի պահոցներում հայտնաբերվել են նրա տարիքն ապացուցող փաստաթղթեր:
Հայտնի է, որ Կրիստալը ծնվել է 1903թ. սեպտեմբերի 15-ին` Ժարնուվ քաղաքում: Նացիստական շրջափակման ժամանակ նրան կնոջ հետ ուղարկել են «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբար, որտեղ նրա կինը մահացել է:
Պատերազմի ավարտից հետո, երբ տղամարդը վերջապես ազատություն է ստացել, նա կշռել է ընդամենը 37 կգ: Այնուհետև տղամարդը տեղափոխվել է Իսրայել ու 2-րդ անգամ ամուսնացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կրիստալից առաջ աշխարհի ամենաերկարակյաց տղամարդու կոչումը կրում էր ճապոնացի Յասուտարո Կոիդեն, ով մահացել է հունվարին` 112 տարեկանում:













