Վենեսուլայի խորհրդարանը հաստատել է Մադուրոյի հրաժարականի պահանջով հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը
Վենեսուելայի ընդդիմությունը, որը վերահսկում է խորհրդարանը, երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է հանրաքվեի անցկացման մասին օրենքը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Առաջիկա օրերին նախաձեռնողներն այն պետք է ներկայացնեն երկրորդ ընթերցման և Ազգային ժողովի կողմից վերջնական վերանայման։ Օրինագծին դեմ են քվեարկել իշխանամետ պատգամավորները, սակայն նրանց ձայները չեն կարողացել ազդել քվեարկության արդյունքի վրա։
Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հակասությունը սկսվել է հունվարին, երբ խորհրդարանում մեծամասնություն էին դարձել ընդդիմադիր ուժերը։ Փետրվարի կեսերին Ազգային ժողովի ղեկավար Էնրի Ռամոսը հայտարարել էր, թե Մադուրոյի հրաժարականի գործընթացը կարող է արագացվել, և նման հնարավորություն նախատեսում է երկրի Սահմանադրությունը։
Փորձագետների համոզմամբ՝ իրավիճակը Վենեսուելայում կրիտիկական է դարձել ապրանքների՝ անգամ հացի բացակայության և նավթի գների անկումից պետության եկամուտների կրճատման, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սկսված ճգնաժամի պատճառով։










