Մեքսիկայում անվտանգության մասնավոր ծառայությունը նարկոկարտելի համար մարդիկ է հավաքագրել
Մեքսիկական իշխանությունները բացահայտել են անվտանգության մասնավոր ծառայության գործունեությունը, որը զբաղվել է նարկոկարտելի համար մարդկանց հավաքագրելով, հաղորդում է Associated Press-ը։
Խալիսկո նահանգի դատախազությունից հայտնել են Պուերտո-Վալյարտա քաղաքում անդամագրության փորձի համար 13 մարդու ձերբակալության մասին: Նրանց թվում է եղել նաև ԱՄՆ քաղաքացի:
Հաղորդվում է, որ ձեռնարկությունը տարածել է հեռախոսահամարով և էլեկտրոնային փոստի հասցեով ֆլայերներ, որտեղ խոստացել են լավ կարիերա, բարձր աշխատավարձ և ամենամյա բոնուսներ:
Իշխանություններն իմացել են անօրինական գործունեության մասին միայն այն բանից հետո, երբ անդամագրվածներից մեկը փորձել է հեռանալ «ընկերությունից», բայց պատանդ է վերցվել 55 հազար դոլար փրկագնի դիմաց։










