ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ ռուսական ներկայացուցչությունների վրա հարձակումների պատճառով

17:12 • 11.03.16

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ պայմանավորված Կիևում, Օդեսայում և Լվովում ռուսական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումներով։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Արտգործնախարարությունն Ուկրաինայի ԱԳՆ-ին ուղարկել է նոտա, որում ուկրաինական իշխանությունների ուշադրությունն է հրավիրվում ծայրահեղականների սադրիչ դրսևորումների վրա»,-ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով՝ ակտիվիստների գործողությունները խրախուսվել, երբեմն էլ ուղղորդվել են Գերագույն ռադայի պատգամավորների կողմից։

 

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում նման սադրանքների կազմակերպված բնույթը։

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ ռուսական ներկայացուցչությունների վրա հարձակումների պատճառով