Շուրջ 100 մարզիկի մոտ դոպինգ-հետազոտությունը դրական արդյունք է ունեցել

23:53 • 11.03.16

2016-ի սկզբից ի վեր 99 մարզիկների մոտ միլդրոնատ դեղամիջոցի դոպինգ-հետազոտությունը դրական արդյունք է ունեցել:  BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Միջազգային հակադոպինգային գործակալության  պաշտոնական ներկայացուցիչ Բեն Նիկոլսը:

 

Այսօր ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով Նիկոլսին, տեղեկացրել էր դոպինգ-թեսթի 60 դրական արդյունքների մասին:


Ներկա պահին հայտնի են միայն 12 մարզիկների անուններ, ում օրգանիզմում  միլդրոնատ դեղամիջոց է հայտնաբերվել: Նրանց թվում 8 ռուս մարզիկ կա:


Հիշեցնենք, որ երկուշաբթի  իր մոտ միլդրոնատի հայտնաբերման մասին է խոստովանել աշխարհի նախկին առաջին թենիսիստուհի Մարիա Շարապովան: «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոնուհին նշել է, որ տվյալ դեղամիջոցն օգտագործում է տարիներ շարունակ:


Այն արգելված դեղամիջոցների շարքում է ընդգրկվել 2016-ի հունվարի 1-ից:

 

Շուրջ 100 մարզիկի մոտ դոպինգ-հետազոտությունը դրական արդյունք է ունեցել