Նոր Զելանդիան Հավայան կղզիների աբորիգեններին է վերադարձրել Ջեյմս Քուքին տրված նվերները

15:18 • 11.03.16

1779 թվականին հետազոտող Ջեյմս Քուքին նվիրած յուրահատուկ հավայան վերարկուն և փետուրներից սաղավարտը վերադարձվել են Հավայան կղզիների աբորիգեններին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Դրանք Նոր Զելանդիայի ազգային թանգարանում են պահվել ավելի քան 100 տարի՝ մինչ այդ լինելով մի քանի մասնավոր հավաքածուներում:

 

Հավայան կղզիների բնիկներին հագուստը վերադարձնելու խոսակցություններն ընթանում էին երեք տարի: Արդյունքում՝ վերարկուն և սաղավարտը փոխանցվել են բնիկների ներկայացուցչին։

 

Կապիտան Ջեյմս Քուքը 1779 թվականի ձմեռն անց է կացրել Հավայան կղզիներում: Սկզբից նրան ջերմ են ընդունել տեղի բնակիչները: Նա թանկարժեք նվերներ է ստացել, որոնք նախատեսված են միայն թագավորական ընտանիքների համար։ Մեկ վերարկուի ստեղծման համար պահանջվել է մոտ 20 հազար թռչնի փետուր:

 

Որոշ ժամանակ անց, սակայն, նրա հարաբերությունները բնիկների հետ վատթարացել են, և Քուքը սպանվել է աբորիգենների հետ բախման ժամանակ։

 

Նոր Զելանդիան Հավայան կղզիների աբորիգեններին է վերադարձրել Ջեյմս Քուքին տրված նվերները