Սիրիայի դաշնայնացման հարցը հնարավոր է քննարկվի միջսիրիական բանակցությունների ընթացքում. Դե Միստուրա

15:30 • 11.03.16

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի դաշնայնացումը կարող է դառնալ առաջիկայում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Բոլոր սիրիացիները բացառել են Սիրիայի մասնատումը, երկրի դաշնային կառուցվածքը կարող է քննարկվել բանակցությունների ընթացքում»,-հայտարարել է դե Միստուրան։

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրը հայտարարել էր, որ բանակցությունների մասնակիցները քննարկում են Սիրիայի դաշնայնացման հարցը։ Նշվել էր, որ առաջարկն արդեն փոխանցվել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային։

 

Սիրիայի դաշնայնացման հարցը հնարավոր է քննարկվի միջսիրիական բանակցությունների ընթացքում. Դե Միստուրա