Սիրիայի նախագահի ընտրությունները կկայանան 1,5 տարուց. Դե Միստուրա
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ ՄԱԿ-ը Սիրիայում անցումային կառավարության ստեղծման հարցում առաջընթացի հույս ունի, հաղորդում է РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան 1,5 տարուց:
«Օրակարգում երեք հարց կա, որոնք որոշվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և N 2254 բանաձևով, որն ընդունել է նաև Ռուսաստանը։ Առաջին հարցը ներառական կառավարության մասին է։ Երկրորդը՝ նոր Սահմանադրության, երրորդը՝ նոր ընտրությունների, որոնք պետք է կայանան բանակցությունների սկսվելուց, այսինքն՝ ընթացիկ ամսվա 14-ից 18 ամիս անց: Ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները ՄԱԿ-ի հսկողության տակ են»,- հայտարարել է Դե Միստուրան:
Նա նաև հստակեցրել է, որ Սիրիայի իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ առաջին հանդիպումը մարտի 14-ին կացկացվի Դամասկոսի պատվիրակության հետ։










