Բլեյք Լայվլին ու Ռայան Ռեյնոլդսը հյուրընկալվել են Բարաք Օբամայի նստավայրում (լուսանկարներ)

14:21 • 11.03.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը` Միշելը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի պատվին ճոխ ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը:

 

Ինչպես նշում է Tatler-ը, հետաքրքրական է, որ միջոցառմանը հրավիրվածների թվում են եղել հոլիվուդյան դերասանուհի Բլեյք Լայվլին ու նրա ամուսինը` դերասան Ռայան Ռեյնոլդսը: Ի դեպ, վերջինս կանադական Վանկուվերի բնակիչ է, ինչի շնորհիվ էլ աստղային զույգը ներառվել է Սպիտակ տան կազմած հյուրերի ցանկում:

 

Հարկ է նշել, որ ամուսինների համար այս հրավերը հիանալի առիթ էր անթերի ճաշակն ի ցուց դնելու, բոլորին իրենց տեսքով հիացնելու, ինչպես նաև ամուսնալուծության մասին ստահոդ լուրերը ցրելու համար.
 

Բլեյք Լայվլին ու Ռայան Ռեյնոլդսը հյուրընկալվել են Բարաք Օբամայի նստավայրում (լուսանկարներ)