Երևան-Երասխավան ճանապարհին վթարված «Урал»–ում զինվորներ չեն եղել. լուսանկարներ

09:52 • 12.03.16

ԼՂՀ ՊԲ Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Урал մակնիշի ավտոմեքենայում, որը երեկ երեկոյան վթարի էր ենթարկվել Երևան-Երասխավան ավտոճանապարհին, զինվորներ չեն եղել։

 

ՀՀ Պաշպանության նախարարությունից Tert.am-ը տեղեկացավ, որ ավտոմեքենայի մեջ եղել է միայն վարորդը, ով քերծվածքներ է ստացել:

 

Հիշեցնենք, որ բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին այրվել էր։ Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին տեղում մահացել էր, ևս մեկ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

Երևան-Երասխավան ճանապարհին վթարված «Урал»–ում զինվորներ չեն եղել. լուսանկարներ