Կանադայում մուսուլմանական գերեզմանոցում հրաձգության հետևանքով 4 մարդ է վիրավորվել
Կանադայի Կոկրան քաղաքի մուսուլմանական գերեզմանոցում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով 4 մարդ հրազենային վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում, գրում է РИА Новости-ն:
Տուժածներից մեկը ստացել է լուրջ վնասվածքներ, սակայն գտնվում է կայուն վիճակում: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:30-ին:
Դեպքից որոշ ժամանակ առաջ գերեզմանոցում տեղի է ունեցել հուղարկավորություն, և մի քանի մարդ դեռ մնացել էին թաղման վայրում, հայտարարել են ոստիկանությունից։
Իրավապահ մարմինները կարծում են, որ անհայտ անձինք հարձակվել են կոնկրետ մարդկանց վրա, ռասայական և կրոնական ատելությունը հանցագործության դրդապատճառ չի եղել:
Ոստիկանությունը վստահեցրել է տեղի բնակիչներին, որ նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում:










