Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել` երկաթե ձողերով ներգաղթյալների վրա հարձակվելու կասկածանքով

10:26 • 12.03.16

Ֆրանսիական ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել Կալե քաղաքում ներգաղթյալների վրա հարձակումների կասկածանքով, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով քննիչներին:

 

Հունվարին անհայտ անձինք, ներկայանալով ոստիկանության աշխատակիցներ, հարձակվել են 3 սիրիացիների վրա Կալե քաղաքի երկաթուղային կայարանի մոտ: Հարձակվողների ձեռքում եղել են երկաթե ձողեր, հայտնել է աղբյուրը:

 

Հարձակվողները եղել են 18-48 տարեկան, իշխանությունները հարցաքննում են նրանց: Հաղորդվում է, որ ձերբակալվածները Կալե են ժամանել բազմիցս` ներգաղթյալների վրա հարձակվելու համար:

Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել` երկաթե ձողերով ներգաղթյալների վրա հարձակվելու կասկածանքով