Վենետիկյան գոնդոլները հասանելի կդառնան հաշմանդամների համար
Վենետիկի իշխանությունները մտադիր են երկրի խորհրդանիշներից մեկը համարվող գոնդոլները հասանելի դարձնել հաշմանդամ մարդկանց համար:
Ինչպես նշում է interfax.ru-ն, gondolasf4all (գոնդոլները` բոլորի համար) նախաձեռնության իրագործումն իրականացվելու է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ֆինանսավորման միջոցով:
«Վերջին 20 տարվա ընթացքում շատ ենք հանդիպել անվասայլակներում գտնվող մարդկանց, ովքեր այնպես էին մեզ նայում, կարծես մենք անապատում եղած «Կոկա Կոլայի» վերջին շիշն ենք: Դա այնքան խոցեց սիրտս»,-ասել է գոնդոլավարներից մեկը` Ալեսանդրո Դալա Պիետան:










