Iron Maiden ռոք խմբի «Բոինգը» Չիլիում բախվել է քարշակի

23:16 • 12.03.16

Բրիտանական Iron Maiden ռոք խմբին պատկանող Boeing 747 Ed Force One օդանավը բախվել է ցամաքային քարշակին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:

 

Life news-ի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը փորձել է շրջադարձ կատարել: Ինքնաթիռը, որը պատրաստվում է լիցքավորման թռիչքից առաջ, երաժիշտներին պետք է հասցներ  իսպանական Կորդովա քաղաքում անցկացվելիք համերգին:


Բախման հետևանքով տուժել են քարշակի երկու օպերատորներ, որոնց հոսպիտալացրել են:
Նշվում է, որ խմբի անդամներից և ոչ մեկը այդ պահին ինքնաթիռում չի գտնվել:

 

Iron Maiden ռոք խմբի «Բոինգը» Չիլիում բախվել է քարշակի