ԻՊ-ն քիմիական հարձակում է իրականացրել Իրաքում. ԶԼՄ-ներ

18:32 • 12.03.16

«Իսլամական պետություն» խմբավորումը երկու քիմիական հարձակում է իրականացրել Իրաքի Քիրքուք քաղաքի մոտակայքում, որի հետևանքով մեկ երեխա է զոհվել, շուրջ 600 մարդ վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, վկայակոչելով  տեղի իշխանություններին, հարձակումն իրականացվել է շաբաթ առավոտյան: Քիրքուք քաղաքի մոտակա Թազա բնակավայրը հարձակման է ենթարկվել  քիմիական նյութերով լցոնված  հրթիռներով:


Տուժածներից 8-ին  բուժման նպատակով ուղարկել են Բաղդադ:

 

ԻՊ-ն քիմիական հարձակում է իրականացրել Իրաքում. ԶԼՄ-ներ