Իտալական Ալպերում ձյունահյուս է տեղի ունեցել. կան զոհեր
Առնվազն 6 լեռնադահուկորդ է զոհվել շաբաթ Իտալական Ալպերի Մոնտե-Նևոզո լեռան լանջին ձևավորված ձյունահյուսի պատճառով:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` ձյունահյուսի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները, քանի որ դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել դահուկորդների խմբում, որին ծածկել է ձյունահյուսը:
3358 մետր բարձրություն ունեցող Մոնտե-Նևոզո լեռը գտնվում է Ալպերի իտալական հատվածում` Ավստրիայի հետ սահմանին:










