Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մարտի 12-ին դուրս են գրել հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվության բաժինը:
«Նրան դուրս են գրել ժամը 11:18-ին: Նա արդեն դուրս է եկել հիվանդանոցից»,-ասել են ինստիտուտում:
Ավելի վաղ հիվանդանոցից տեղեկացվել էր, որ Արմեն Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով մարտի 5-ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ:










