Մեքսիկայում մարտի 3-ից ի վեր ավելի քան 80 մարդ է մահացել գրիպից

12:10 • 12.03.16

Մեքսիկայում մարտի 3-ից ի վեր գրիպից մահացածների թիվը հասել է 84-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

 

Այդպիսով՝ երկրում գրիպից մահացածների թիվը 2015թ. հոկտեմբերից ի վեր հասել է 182-ի: Ընդ որում՝ խոզի գրիպից հոկտեմբերից ի վեր մահացել է 140 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Գրիպի տարբեր տեսակներով վարակվածների ընդհանուր թիվը 5.900 է, իսկ մեկ շաբաթում աճը` գրեթե 1.800: Ամենաշատը գրիպը «դիպել» է Մեխիկո, Խալիսկո, Տլասկալա և Պուեբլա նահանգներին, ինչպես նաև՝ մայրաքաղաքին:

 

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ դեռ անհրաժեշտ չեն համարում փակել դպրոցները: Մինչդեռ, շատ մասնավոր մանկապարտեզներ և դպրոցներ որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել պարապմունքները։

Մեքսիկայում մարտի 3-ից ի վեր ավելի քան 80 մարդ է մահացել գրիպից