Ղրղզստանում նախարարներին արգելվել է քննադատել կառավարության որոշումները

14:22 • 12.03.16

Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևն արգելել է նախարարների կաբինետի անդամներին քննադատել երկրի կառավարության ընդունած որոշումներն ու հանդես գալ դրանց հակասող հայտարարություններով:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, վերջին շրջանում Ղրղզստանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ չեղարկվում են ավելի վաղ կառավարության հավանությանն արժանացած որոշումները:

 

«Բոլոր քննարկվող ու ընդունվող որոշումների մասով մենք պետք է ունենանք միասնական դիրքորոշում: Խորհրդարանի նիստերի ժամանակ մեր ներկայացուցիչները պետք է պաշտպանեն կառավարության տեսակետը: Անթույլատրելի է, որ նախարարներից որևիցե մեկը հանդես գա երկրի կառավարության ընդունած որոշմանը հակասող հայտարարությամբ»,-ասել է վարչապետը:

 

Պաշտոնյան հավելել է, որ բոլոր նման դեպքերում իրականացվելու է ծառայողական հետաքննություն։
 

Ղրղզստանում նախարարներին արգելվել է քննադատել կառավարության որոշումները