Նենսի Ռեյգանին հուղարկավորել են ամուսնու` Ռոնալդ Ռեյգանի կողքին

16:39 • 12.03.16

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը, ով կյանքից հեռացել է 94 տարեկանում, հուղարակավորվել է ամուսնու` Միացյալ Նահագների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողքին:


Ինչպես նշում է The Guardian-ը, հուղարկավորության արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, առաջին տիկին Միշել Օբամա, նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն իր կնոջ` Լոռա Բուշի հետ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, ներկայում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ:


Սգո արարողության ժամանակ ելույթ է ունեցել Կանադայի Նախկին վարչապետ Բրայան Մալրոնին, ով վերհիշել է Ռեգան ամուսինների կյանքից ուշագրավ դրվագներ:


«Առանց Նենսիի Ռոնալդը կյանք չուներ: Նա անընդհատ կնոջ մասին էր մտածում, իսկ բաժանության ժամանակ միշտ նամակներ էր գրում»,-պատմել է քաղաքական գործիչը:

 

 

Նենսի Ռեյգանին հուղարկավորել են ամուսնու` Ռոնալդ Ռեյգանի կողքին