Սնոուդենն ԱՄՆ վերադառնալու ցանկություն է հայտնել

12:58 • 12.03.16

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ վերադառնալու ցանկություն է հայտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Նա նաև հավելել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը՝ անկախ իր բնակության վայրից։

 

«Ես երբեք չեմ ընտրել լինել Ռուսաստանում, ես կնախընտրեի վերադառնալ իմ հայրենիք» ,-ասել է նա։

 

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հավելել է, որ «վատագույն ելք» էր ակնկալում։

 

Ավելի վաղ Սնոուդենը հայտնել էր, որ կհամաձայնի ԱՄՆ վերադառնալ միայն այն դեպքում, եթե իշխանությունները կարողանան արդար դատավարություն ապահովել։

 

Սնոուդենը հետապնդվում է ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտելու համար։
 

Սնոուդենն ԱՄՆ վերադառնալու ցանկություն է հայտնել