Փորձագետները հաստատել են, որ Germanwings-ի օդանավը դիտավորյալ է կործանվել. մանրամասներ

19:16 • 13.03.16

Ֆրանսիայի Ավիամիջադեպերի հետաքննության և վերլուծության բյուրոն հաստատել է, որ անցած տարվա մարտին Ֆրանսիայի հարավ-արևելքում Germanwings-ի օդանավը դիտավորությամբ է կործանվել:

Գերմանական Germanwings ընկերության Airbus A320 օդանավի կործանման հետևանքով  150 մարդ էր զոհվել:

«Սև արկղներից» հայտնի էր դարձել, որ աղետը երկրորդ օդաչու, Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետևանք է:  Ինքնասպանության մասին մտքեր ունեցող Լուբիցը փակվել է խցում և միտումնավոր կործանել օդանավը:

Այս կերպ հաստատվել է իրավապահների ավելի վաղ հայտնած կարծիքը, որ օդաչուն հոգեկան խնդիրներ է ունեցել: Աղետից մի քանի ամիս առաջ նա 41 բժշկի է մոտ է եղել: