Գերմանիայում 17-ամյա ներգաղթյալը նետվել է գնացքից` Իտալիա արտաքսումից խուսափելու համար

00:32 • 13.03.16

Մյունխենում 17-ամյա եգիպտացին իրեն  նետել է ընթացքի մեջ գտնվող գնացքից` փորձերով փրկվել սահմանապահներից և մահացել է` երկաթուղային գծերին բախվելով:

 

Ինչպես տեղեկացնում է The Local-ը`  գնացքում փաստաթղթերի ստուգման ժամանակ ոստիկանությունը նկատել է նստարանների տակ թաքնվող պատանուն: Նա ներկայացրել է Ավստրիայում ստացած փաստաթղթերը, որոնցից մեկում նշվում էր, որ եգիպտացուն փախստականի կարգավիճակ է շնորհվել, իսկ մյուսով նրան արտաքսում էին Իտալիա:


Ականատեսների խոսքով` ոստիկանները պատանուն խնդրել են սպասել միջանցքում, սակայն վերջինս օգտվելով հնարավորությունից դուրս է ցատկել պատուհանից:


Այսպես կոչված` դուբլինյան համաձայնագրով` Եվրոպայում  գտնվող անօրինական ներգաղթյալները, ովքեր քաղաքական կացարան են խնդրում, արտաքսվում են ԵՄ այն երկիրը, որի սահմանով հասել են ԵՄ, որն էլ զբաղվում է նրա գործի քննությամբ:


 

Գերմանիայում 17-ամյա ներգաղթյալը նետվել է գնացքից` Իտալիա արտաքսումից խուսափելու համար