Գյումրիում տապալվել է աշուղներ Ջիվանի և Շերամի քանդակը

15:57 • 13.03.16

 Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:

Ոստիկնությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը` ժամը 03:04-i սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան բախվել է քանդակին և վնասել այն:  Արձանի կրած վնասի չափի մասին կհստակեցվի ավելի լուրջ ուսումնասիրությունից հետո:


Լուսանկարը` Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
 

Գյումրիում տապալվել է աշուղներ Ջիվանի և Շերամի քանդակը