ՄԱԿ-ը կգտնի Սիրիայի վերաբերյալ բանակցություններին քրդերի մասնակցության ձև
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է Al-Jazeera հեռուստաալիքին, որ միջսիրիական բանակցությունների և երկրի ապագայի մասին քննարկումների գործընթացում սիրիացի քրդերի ներառման ճանապարհը կգտնվի, հաղորդում է РИА Новости-ն:
«Սիրիացի քրդերը սիրիացիներ են, այդ պատճառով նրանք պետք է մասնակցեն Սիրիայի ապագային վերաբերող քննարկումներին, ինչպես և քրիստոնյաները և սունիները, որոնք, ինչպես հայտնի է, հաճախ բացառված են եղել բանակցություններից… Մենք միջոց կգտնենք նրանց ներառելու համար, որովհետև դա շատ կարևոր ազդանշան կդառնա»,- հայտարարել է դե Միստուրան:
«Ես ստանում եմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից հրահանգներ՝ բոլորը պետք է ներառվեն»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին այն մասին, թե պատրաստվում են արդյո՞ք բանակցություններին քրդերի համար հրավերներ, Միստուրան պատասխանել է, որ դրա համար հարկավոր է ճիշտ պահ և ճիշտ մոտեցում:
Ժնևում երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, կվերսկսվեն միջսիրիական բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո: Միջսիրիական բանակցությունների մասնակիցները նոր բանակցային փուլի ընթացքում կքննարկեն նոր կառավարությունը, սահմանադրությունը և ապագա խորհրդարանական և նախագահական ընտրությունները:










