Սյունիքի «Խաչի ձորում» զբոսանքի գնացած երեխաներից մեկը չի վերադարձել

23:36 • 13.03.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 13-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող տարածքում երեխաները դուրս են եկել զբոսանքի, որոնցից մեկը չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Սյունիքի «Խաչի ձորում» զբոսանքի գնացած երեխաներից մեկը չի վերադարձել