Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի մարտի 15-ին

11:20 • 13.03.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին այցով կժամանի Ադրբեջան, հաղորդում է Trend գործակալությունը:
 

Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիայի նախագահը երկիր կայցելի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:
 

Թուրքիայի նախագահն ավելի վաղ իր այցն Ադրբեջան հետաձգել է այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Անկարայում պայթյուն է տեղի ունեցել, որն ավելի քան 20 մարդու կյանք է խլել: Սպասվում էր, որ Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանեն մի քանի նախարար և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան անդամներ:

 

 

Թուրքիայի նախագահը Ադրբեջան կայցելի մարտի 15-ին