Երևան-Սևան ավտոճանապարhին ՃՏՊ-ից տուժածների վիճակը ծանր է.լրացված (լուսանկարներ)

11:49 • 13.03.16

Ինչպես արդեն Tert.am-ը տեղեկացրել էր, մարտի 13-ին՝ ժամը 09:40-ին, ահազանգ էր ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Պարզվել է որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան 45-րդ կմ-ում «Միցուբիշի Պայերո» մակնիշի 01 FR 077 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամուրջի հենասյուներին: Ինչից վարորդ Է. Գ.-ը և ուղևորներ Տ. Կ.-ը (1989 թ. ծնված) և Տ. Կ.-ը (1994 թ. ծնված), արգելափակվել են ավտոմեքենայի սրահում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Տ. Կ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տ. Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները դուրս են բերել վարորդ Է. Գ.-ին և տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:

Երևան-Սևան ավտոճանապարhին ՃՏՊ-ից տուժածների վիճակը ծանր է.լրացված (լուսանկարներ)