ԱՄՆ-ում ծերանոցի 90-ամյա բնակչին մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ
ԱՄՆ Սիեթլ քաղաքի դատախազությունը 90-ամյա Աբրահամ Քենգին մեղադրել է սեռական ոտնձգություն կատարելու համար:
Ինչպես տեղեկացնում է USA Today-ը` նրա զոհն է դարձել 66-ամյա Լինդա Մելոունը: Նրանք երկուսն էլ ծերանոցի բնակիչներ են:
Ինչպես հաղորդվում է` տղամարդը Լինդայի հետ կապվել է հունվարին, երբ հայտնել է, որ ցանկանում է ծերանոցի բոլոր բնակիչներին աթոռակներ նվիրել: Նա այցելել է Լինդային և ցանկացել գրկել նրան, ինչպես նաև հայտնել, որ դեռ ունակ է սեքսով զբաղվելու:
Կնոջ խոսքով` կասկածյալի ոտնձգություններն ընդհատել է հեռախոսազանգը, որից հետո վերջինս հեռացել է: Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն և պարզվել է, որ Քենգի նկատմամբ նմանօրինակ բողոք ներկայացվել էր նաև 2012-ին: Այն ժամանակ տուժողը 92-ամյա կին է եղել:
Նշվում է, որ Քենգի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա այս ամիս:










