Գյումրիում դիմակավորված անձինք բենզալցակայանից գումար են հափշտակել և դիմել փախուստի
Այս գիշեր Գյումրիի Սախարովի հրապարակում գտնվող բենզալցակայանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել. այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ ոստիկանության՝ դիմակավորված անձինք բենզին լցնելու պատրվակով մտել են բենզալցակայան, ապա սպառնալիքների ներքո պահանջել գումար: Երեք անձից բաղկացած խումբը հափշտակել եղած գումարն ու դիմել փախուստի:
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել նրանց հայտնաբերելու ուղղությամբ:










