Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում 4 օր է՝ դպրոցում դասերը կաթվածահար են եղել (լուսանկարներ) . Shamshyan.com
Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ինչպես տեղեկանում ենք կայքից, արդեն 4 օր է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել:
Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և ասում են, որ նա պետք է լինի տնօրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։












