Անկարայի ահաբեկչության գործով 4 մարդ է ձերբակալվել

17:01 • 14.03.16

Թուրքական Շանլըուրֆա նահանգում Անկարայի ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով  4 մարդ է ձերբակալել։

 

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, ձերբակալվածները կապ ունեն ահաբեկչության ընթացքում պայթեցված մեքենայի վաճառքի հետ։

 

Պարզվել է, որ ավտոմեքենան ձեռք է բերվել հենց Շանլըուրֆայում։ Տեղեկությունը ճշտելուց հետո համանուն քաղաքի Հանրապետության փողոցում ձերբակալվել են 4 անձինք։

 

Կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկից ոչ հեռու, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան գտնվել է երկու ավտոբուսների մեջտեղում։ Զոհվել է 37, վիրավորվել՝ 125 մարդ։
 

Անկարայի ահաբեկչության գործով 4 մարդ է ձերբակալվել