Իրավապաշտպանները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով 1.500 զոհի մասին

12:20 • 14.03.16

Սիրիայում հակամարտության ընթացքում քիմիական զենք է կիրառվել 161 անգամ, այդ հարձակումների զոհն է դարձել առնվազն 1.500 մարդ, հաղորդում է AP գործակալությունը` հղում անելով Սիրիա-ամերիկյան բժշկական միության զեկույցին:


Զեկույցի հեղինակների համաձայն՝ այդ հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 14.500 մարդ, գրում է Интерфакс-ը:

 

Կազմակերպությունում ընդգծում են, որ տվյալ զեկույցն ամենաերկար և հստակն է մինչ այս պահը հրապարակվածներից:

 

Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը գտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։


 

Իրավապաշտպանները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով 1.500 զոհի մասին