Բանգկոկում բանկի աշխատակիցները մահացել են՝ հրդեհաշիջման համակարգի խափանման պատճառով

10:43 • 14.03.16

Ութ մարդ է մահացել և յոթ հոգի վիրավորվել Siam բանգկոկյան բանկի նկուղում հրդեհաշիջման համակարգի սխալ աշխատելու հետևանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Վարկային հաստատության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հրդեհաշիջման համակարգի ստուգման նպատակով պլանային աշխատանքների ժամանակ։ Չպարզված պատճառներով այն աշխատել է՝ սենյակ գազ ներս թողնելով:

 

Գազն ինքնին վտանգավոր չէ մարդու առողջության համար: Մարդկանց մահը ենթադրաբար կապված է սենյակում հրդեհաշիջման համակարգի աշխատելուց հետո օդի պակասի հետ: Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

 

Siam առևտրային բանկը, որի գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել միջադեպը, մտնում է Թաիլանդի ամենախոշոր ֆինանսական հաստատությունների մեջ։

 

Բանգկոկում բանկի աշխատակիցները մահացել են՝ հրդեհաշիջման համակարգի խափանման պատճառով