Դա մեր կյանքն է, մեր ավանդույթը. հազարավոր իսպանացիներ պահանջում են չեղարկել ցլամարտի անցկացման արգելքը

11:33 • 14.03.16

Հազարավոր մարդիկ իսպանական Վալենսիա քաղաքում բողոքի ակցիա են կազմակերպել` բողոքելով քաղաքային իշխանությունների կողմից ավանդական ցլամարտի անցկացման վերաբերյալ արգելքի դեմ:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, բողոքի ակցիային ցլամարտի շարքային երկրպագուներից զատ մասնակցել են նաև մի շարք հայտնի ցլամարտիկներ։

 

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ասենք, որ ցլամարտը մեր կյանքն է, մեր ավանդույթը, իսպանացիների մշակութային ինքնարտահայտման գլխավոր միջոցներից մեկը»,-ասել է ցլամարտիկ Մորանտե դե լա Պուեբլան:

 

Աղբյուրը նկատում է, որ ցլամարտը, կենդանիների իրավունքների պաշտպանության տեսակետից, միշտ էլ վիճահարույց թեմա է եղել Իսպանիայում:


Դա մեր կյանքն է, մեր ավանդույթը. հազարավոր իսպանացիներ պահանջում են չեղարկել ցլամարտի անցկացման արգելքը