Դավութօղլուն Թուրքիայում տիրող իրավիճակը կքննարկի ընդդիմության առաջնորդի հետ

16:30 • 14.03.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հարցը կքննարկի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, հանդիպումը տեղի կունենա Բահչելիի խնդրանքով՝ այսօր՝ տեղի ժամանակով 16։00-ին։

 

Երեկ Թուրքիայում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Պայթեցվել էր ականապատ ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։

 

Թուրքական լրատվամիջոցներն արդեն տարածել են ենթադրյալ ահաբեկիչներից մեկի տվյալները։ Նա ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրն է։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես դեռ չի հաստատվել։

Դավութօղլուն Թուրքիայում տիրող իրավիճակը կքննարկի ընդդիմության առաջնորդի հետ