Դուբայում անցկացված անօդաչու սարքերով մրցարշավում 15-ամյա բրիտանացի է հաղթել (տեսանյութ)

16:15 • 14.03.16

Դուբայում անցկացված անօդաչու սարքերով մրցարշավում հաղթել է Մեծ Բրիտանիայից Tornado X-Blades Banni-UK թիմը, հաղորդում է The Verge-ը։ Բրիտանական թիմում անօդաչուն վարելու համար պատասխանատու է եղել 15-ամյա դեռահաս Լյուկ Բանիստերը:

 

Մրցույթի գլխավոր մրցանակը 1 միլիոն դոլար է, սակայն հաղթողին հասել է միայն այդ գումարի մեկ քառորդը՝ 250 հազար դոլար:

 

Երկրորդ տեղը՝ 125 հազար դոլար մրցանակային ֆոնդով, զբաղեցրել է Դուբայից Dronetek թիմը:

 

Անօդաչուների մրցարշավի համաշխարհային կազմակերպության մրցումներն անց են կացվել 2016 թվականի մարտի 10-12-ը: Մրցարշավին մասնակցության համար ընդունվել են թիմեր՝ առնվազն հինգ անդամներով, այդ թվում՝ թիմի ղեկավարը, անօդաչու սարքի օպերատորը, նավիգատորը և երկու մարդ, ովքեր պատասխանատու են անօդաչուի տեխնիկական սպասարկման համար:

 

Մրցարշավում առաջին տեղի համար մրցել է որակավորում անցած 32 թիմ։

 

Դուբայում անցկացված անօդաչու սարքերով մրցարշավում 15-ամյա բրիտանացի է հաղթել (տեսանյութ)