Գերմանիայի ոստիկաններին կթույլատրվի փոքր տեսախցիկներ կրել

12:47 • 14.03.16

Գերմանիայի դաշնային ոստիկանությանը, աշխատակիցների պաշտպանության նպատակով, թույլ կտրվի փոքր տեսախցիկներ (Bodycam) կրել, որոնք ենթադրվում է ամրացնել իրավապահների համազգեստին, հաղորդում է ТАСС-ը:

 

Հաղորդվում է, որ Գերմանիայում իշխող կուսակցությունները համաձայնության են հասել տվյալ հարցում։

 

«Նման տեսախցիկները կարող են օգնել հարձակումների հետաքննության կամ որոշակի իրավիճակների սրման նվազեցման հարցում»,- ասել է Բունդեսթագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ներքաղաքական փորձագետ Բուրկհարդ Լիշկան։

 

Իշխանությունների կարծիքով՝ այդ սարքերը կվախեցնեն պոտենցիալ հանցագործներին, ովքեր կհասկանան, որ Ներքին գործերի նախարարության աշխատակցի հանդեպ հանցագործություն կատարելու դեպքում շատ հեշտ կլինի նրանց գտնել։