Ավելի քան 5.000 հյուր, անգամ՝ DJ. Հնդկաստանում տեղի է ունեցել շների հարսանիք (տեսանյութ)

15:47 • 14.03.16

Ավելի քան 5.000 մարդ է այցելել շների հարսանիքին, որը տեղի է ունեցել ավանդական հինդուիստական ավանդույթների համաձայն՝ Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգի Պավարա գյուղում, հաղորդում է mashable.com կայքը:

 

Հարսանիքը նման է եղել հնդկական մյուս հարսանիքներին, հյուրերը պարել են տեղի DJ-ի երաժշտության ներքո, իսկ «փեսա» Շագունը ժամանել է ծաղիկներով զարդարված հատուկ մեքենայով:

 

«Հարսնացու» Շագունյայի տերը՝ Ջունգ Բահադուրն անգամ հուզվել է հարսանեկան արարողության ժամանակ:

«Չնայած նա իմ շունն է, նա ասես դուստրս լինի»,- ասել է հուզված տերը։


Արարողությունից հետո զույգը հեռացել է ավտոմեքենայով:

 

 

Ավելի քան 5.000 հյուր, անգամ՝ DJ. Հնդկաստանում տեղի է ունեցել շների հարսանիք (տեսանյութ)